Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը չհայտարարված այցով ժամանել է Կիև: Այցի մասին նախապես չի հայտարարվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Սա Գերմանիայի արտաքին գործերի նախարարի՝ պատերազմի սկզբից ի վեր ութերորդ այցն է:
«Գերմանիան, աշխարհի բազմաթիվ գործընկերների հետ միասին, ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին»,- Կիևում ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը` հիշեցնելով, որ Գերմանիան ձմռանն ընդառաջ լրացուցիչ 170 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինային:
Ուկրաինան, ըստ Գերմանիայի ԱԳ նախարարի, ավելի մոտ է ԵՄ-ին, քան երբևէ:
«Մենք աջակցում ենք բարեփոխումների կուրսի համարձակ քայլերին և շարունակում ենք խրախուսել դրանք հատկապես ԶԼՄ-ների ազատության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում»,- ասել է նա:
