Ռուսաստանը կշարունակի անել ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում՝ օտարերկրյա դեսպաններից հավատարմագրերն ընդունելուց հետո։
Ռուսական պետության ղեկավարին իրենց հավատարմագրերն են հանձնել նաև Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները։
«…Նույն ոգով է կառուցվում մեր համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ: Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու, Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար։ Հետագայում ևս կաջակցենք խաղաղության պայմանագրի, պետական սահմանի դելիմիտացիայի և տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին՝ 2020-2022 թվականների բարձր մակարդակով հայտնի եռակողմ համաձայնագրերի հունով»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի Դաշնության նախագահը հիշեցրել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն օգտվել են Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի հարթակից և օգտակար զրույց են ունեցել սկզբունքային հարցերի շուրջ, որոնք վերաբերում են տարածաշրջանում կայուն խաղաղության և ազգամիջյան համաձայնության ձեռք բերմանը։
Ռուսաստանի ղեկավարը նաև հաստատել է դեկտեմբերին ԱՊՀ երկրների ղեկավարների հետ հանդիպելու և հեռանկարում ծրագրերը նախանշելու իր մտադրությունը։
