«Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրшվոր

Նոյեմբերի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Երասխ Մ2 ավտոճանապարհի 43 կմ հատվածում՝ Այգավան գյուղի վարչական տարածքում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել սոց․ ցանցերում