«Երևանն ու Բшքուն մոտենում են պայմանավորվածությունների ձեռք բերմանը». Ֆիդան

Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև (խաղաղությանպայմանագրի ստորագրումից հետո»,- ասել է Ֆիդանը Turkiye թերթին։

Նրա խոսքով՝  Անկարան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերումը դիտարկում է որպես Հարավային Կովկասում կայունության ապահովման կարևոր տարր։ «Մենք առավելագույն աջակցությունն ենք ցուցաբերում պայմանավորվածությունների ձեռք բերման համար և ուրախ ենք տեսնել, որ կողմերը մոտենում են դրանց։ Սահմանի վերաբերյալ վերջին որոշումները այս առաջընթացի լավ օրինակ են»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Կիսվել սոց․ ցանցերում