Ջրաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:04-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ջրաշեն գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։29-ին, մարվել՝ 17։31-ին։ Այրվել է մոտ 320 հակ անասնակեր։

Կիսվել սոց․ ցանցերում