«Բավարիա»-ի երկրպագուն ՉԼ խաղի մեկնարկին սրտի կшթված է ստացել տրիբունայում. նրա կյանքը փրկել չի հաջողվել

Հանդիպումը տեղի է ունեցել չորեքշաբթի Գերմանիայում և ավարտվել 1։0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Ըստ ԶԼՄ-ների՝ «Բավարիայի» տարեց երկրպագուն խաղի սկզբում սրտի կաթված է ստացել: Բժիշկների թիմը նրան բուժօգնություն է ցուցաբերել տրիբունաներում, իսկ առաջին խաղակեսի միջնամասում տուժածը հոսպիտալացվել է։ Խաղի արդեն երրրորդ րոպեից, երբ տրիբունաներում հավաքված երկրպագուներն իմացել են կատարվածի մասին, հավաքել են բոլոր պաստառներն ու դրոշները՝ դադարելով ակտիվ աջակցություն ցուցաբերել իրենց թիմին:

«Եզրափակիչ սուլիչից մոտ մեկ ժամ անց տխուր լուր ստացանք, որ հիվանդանոցի ճանապարհին երկրպագու է մահացել։ «Բավարիան» սգում է մեր երկրպագուի մահն իր հարազատների հետ»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։

Աղբյուր  ArmSport.am

Կիսվել սոց․ ցանցերում