Ցանկանում ենք, որ մшրտի դաշտում Ադрբեջшնի հաջողություններն ամրապնդվեն խաղաղության համաձայնագրով․ Էրդпղшն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ Բիշքեկում Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների 11-րդ գագաթնաժողովում Էրդողանը հիշել է 44-օրյա պատերազմը։

«Մենք հուսով ենք և ցանկանում ենք, որ մարտի դաշտում Ադրբեջանի հաջողություններն ամրապնդվեն բանակցությունների սեղանի շուրջ՝ խաղաղության համաձայնագրով»,- ասել է Էրդողանը։

 

Կիսվել սոց․ ցանցերում