«Հայաստանը պետք է հրաժարվի սպшռшզինпւթյան քաղաքականությունից. պետք է դրան վերջ տալ». ԱLիև

«Հայաստանը պետք է հրաժարվի սպառազինության քաղաքականությունից, դրան պետք է վերջ տալ: Այս մասին ես բազմիցս եմ խոսել։ Եվ նրանք գիտեն, որ պետք է անսան իմ խոսքերին։ Նրանք պետք է հրաժարվեն դրանից, քանի դեռ ուշ չէ: Նրանք երբեք չեն կարողանա մրցել մեզ հետ»։

Ինչպես հայտնում է Report-ը, այս մասին Հաղթանակի օրվա կապակցությամբ ժողովրդին ուղղված ուղերձում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք չենք ուզում պատերազմ, մենք հասել ենք մեր ուզածին, ապահովել ենք մեր տարածքային ամբողջականությունը և պետական ինքնիշխանությունը: Տարածքային ամբողջականություն ամբողջ սահմանի երկայնքով, ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են իրենց նախնիների հողերը: Այժմ մենք զբաղված ենք ստեղծագործական աշխատանքով: Մեզ համար սա գլխավոր խնդիրն է»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։

Կիսվել սոց․ ցանցերում