Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզ է այրվել. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Սեպտեմբերի 16-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղում խոտի դեզ է այրվում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները կանխել են կրակի տարածումը և իրականացնում են հերթապահություն։

Կիսվել սոց․ ցանցերում