Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառում է իրականացվել անհատ ձեռնարկատել Արթուր Մուրադյանին պատկանող հացի և հացաբուլկեղենի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Բյուրեղավան), որի ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ:
Մասնավորապես՝ – սահմանված չի եղել և չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազե ծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն, – արտադրամասի նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, ա տոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը, – չի ապահովվել տեխնոլոգիական գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ տարածությունը, արտադրական շինության մակերևույ ին կոնդենսատի, բորբոսի առաջացումից պաշտպանությունը, պարենային հումքի պահպանման պայմանները, – պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվ ող նյութերից, – առաստաղները և արտադրական շինությունների վերևում գտնվող կառուցվածքները չեն եղել ապահով, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առա տաղից կամ այդպիսի մակերևույթներից մասնիկների թափվելու վտանգը, -սննդի կառույցը սարքավորված չի եղել սանհանգույցով, չի ունեցել հանդերձարան անձնակազմի համար։
Բյուրեղավանում կասեցվել է հացի եւ հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
