«Կիա օպտիմա»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ կան վիրшվпրներ

Նոյեմբերի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Ջամշյու գյուղի վարչական տարածքում, «Kia Optima» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Կիսվել սոց․ ցանցերում