Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում չեմպիոն Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Օսասունայի» հետ։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթեց 4:0 հաշվով։
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Աչքի ընկավ նաեւ անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։
12 խաղից հետո «Ռեալը» 27 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բարսելոնայից» հետ է 6 միավոր։ «Օսասունան» (13 խաղ) 5-րդն է՝ 21 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր
«Ռեալ Մադրիդ» — «Օսասունա»՝ 4:0 (տեսանյութ)
Վինիսիուս Ժունիոր, 34, 61, 69, Ջուդ Բելինգեմ, 42
