«Ռեալի» 3 խաղացող վնшսվածք է ստացել, Միլիտшոն կվիրահատվի

Մադրիդի «Ռեալի» խաղացողներ Ռոդրիգոն, Էդեր Միլիտաոն եւ Լուկաս Վասկեսը վնասվածքներ են ստացել «Օսասունայի» դեմ Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի խաղում։ Նրանք փոխարինվել էին։

«Ռեալի» կայքը հայտնում է, որ 26-ամյա Էդեր Միլիտաոն աջ ծնկի խաչաձեւ կապանների վնասվածք է ստացել եւ կվիրահատվի։ Բրազիլացի պաշտպանը նույն վնասվածքից ստացել էր նաեւ 2023թ․ օգոստոսին։

«Ռեալը» «Օսասունային» հաղթել էր 4:0 հաշվով բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հեթ-տրիկի եւ անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի գոլի շնորհիվ։

Կիսվել սոց․ ցանցերում