Էս դժվար պահին մեկ շաբաթում 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան

Շաբաթվա ընթացքում 67 երթուղիներում սպասարկել է ընդհանուր թվով 3619 շարժակազմ՝ նախատեսդված 3937-ի փոխարեն, 8,1 տոկլոսով պակաս: Այս մասին զեկուցվեց այսօր՝ նոյեմբերի 11-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

«Երեւանի ավտոբուս»-ի տնօրենը զեկքուցեց, որ նոյեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 2 մլն 131 հազար 746 ուղեւորից տոմսային համակարգով օգտվել է 578 հազար 22-ը կամ 27,11 տոկոսը: Նախորդ շաբաթվա համեմատ հասույթն ավելացել է 24 մլն 700 հազար դրամով, միջինացված օրական 3 մլն 500 հազար դրամ:

Անցնող շաբաթ անսարք է եղել 62 միավոր ավտոբուս, վթարված՝ 21-ը:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց. «Նույնիսկ այս դժվարին պայմաններում մենք մեկ շաբաթվա ընթացքում մոտ 24 մլն դրամի հավելյալ գումար ենք հավաքագրել «Երեւանի ավտոբուս» ընկերությունից: Օրական 3 մլն 500 հազար 30 մլն-ի նկատմամբ, այսինքն 10 տոկոսից մի փոքր ավելի»:

Կիսվել սոց․ ցանցերում