Դերասանուհի Իննա Խոջամիրյանն այն հայտնիներից է, ով ունի հետևորդների մեծ բանակ ինստագրամում: Օրերս դեերասանուհին խոստովանել է, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում իր երկրպագուների հետ՝ հատկապես իր ներկայացումներից հետո: «Նրանք ինձ հետ պարբերաբար նամակագրական կապ ի մեջ են լինում:
Իհարկե, ես երբևէ չեմ հասկացել նման բաների իմաստը, որովհետև թեկուզ դեռահաս ժամանակ ֆանատիկորեն որևէ մեկին չեմ սիրել: Հիշում եմ, որ իմ դասընկերուհիների սենյակների պատերին կպցրած էին այն ժամանակ Էնրիկե Իգլեսիասի նկարները կամ Դեյվիդ Բեքհեմի: Բայց ես այդպես չկարողացա անել, որևէ մեկին ֆանատիկորեն չեմ սիրել: Այդ երեխաները սիրում են ինձ, ես ՝ նրանց:
