«Անմարդկային հուզիչ էր ինձ համար բեմ բարձրանալ և երգել առանց Արայի». Իվետա Մուկուչյան

Երգչուհի Իվետա Մուկուչյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է Արա Մարտիրոսյանին նվիրված՝ «Բաժանում չի լինում» համերգի կուլիսներից տեսանյութ, որտեղ երևում է, թե որքան հուզված է ու դժվարությամբ է կարողանում բեմ բարձրանալ:

«Ընկեր կորցնելը հեշտ չէ… մեկը, ում հետ կիսել ես նաև բեմի ամենաթանկ պահերը:

Առաջին անգամ ես պետք է մենակ կատարեի մեր դուետը: Անմարդկային հուզիչ էր ինձ համար բեմ բարձրանալ և երգել առանց Արայի, զգալով իր ներկայությունը բեմի վրա, բայց փորձելով զգացմունքները զսպել»,- գրել է երգչուհին:

Ավելի վաղ անդրադարձել էինք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Բաժանում չի լինում» համերգին, որտեղ բեմում Արա Մարտիրոսյանի ընկերներն էին:

 

 

Կիսվել սոց․ ցանցերում