Ավստրալիայի իշխանությունները որոշել են արգելել մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր և խաղային հարթակներ։
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, անցած շաբաթ երկրի վարչապետ Էնթոնի Ալբանեզը հայտարարել է նման օրինագծի պատրաստման մասին։ Այն նախատեսում է, որ մինչև 16 տարեկան երեխաները չեն կարող օգտվել Facebook, TikTok և Instagram սոսկայքերից նույնիսկ ծնողների համաձայնությամբ:
Տեղական լրատվամիջոցները մանրամասնել են, որ արգելքը տարածվում է նաև Roblox, PlayStation Network և Xbox Live խաղային հարթակների վրա։
Միաժամանակ, սոցիալական ցանցերից և հարթակներից օգտվելու տարիքային սահմանափակումներ են մտցվել դրանց սկզբից։ Օրինակ, Facebook-ի թիմը
Հետաքրքիր է սոցիալական ցանցերի արգելքի պրակտիկան այն երկրներում, որտեղ տեխնոլոգիական առաջընթացն է նրանց զարգացման հիմքը, հատկապես Ասիայում, երբ երեխաները բառացիորեն շրջապատված են օրորոցային հարմարանքներով, և համակարգչային նորարարությունները վաղուց են ներդրվել, այդ թվում՝ կրթության ոլորտում:
Չինաստանում 2023 թվականին հրապարակվել են ուղեցույցներ, որոնք առաջարկում են՝ փոքր երեխաներին պետք է արգելել բջջային հեռախոսներով ինտերնետ մուտք գործելը երեկոյան ժամը 22-ից մինչև առավոտյան 6-ը: 2011 թվականին ժամային սահմանափակումներ են մտցվել նաև Հարավային Կորեայում. մինչև 16 տարեկան երեխաները չեն կարող մուտք գործել խաղային կայքեր կեսգիշերից հետո: