Ավստրալիայում շնաձկան հшրձակման հետևանքով տղամարդ է մшհացել

Ավստրալիայի հարավ-արևելքի ափերին շնաձկան հարձակման հետևանքով մեկ մարդ է մահացել: Այս մասին հայտնում է The Sydney Morning Herald թերթը ՝ հղում անելով Նոր Հարավային Ուելսի ոստիկանությանը:

Հրատարակության տվյալներով՝ «ենթադրաբար մեծ շնաձուկը» կծել է տղամարդուն, ինչից հետո նրան տեղափոխել են ափ, որտեղ նա մահացել է ստացած վնասվածքներից։

Նշվում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են նաև սերֆինգի տախտակի երկու մաս։ Ոստիկանությունը շրջափակել է լողափը և հետաքննություն է անցկացնում։ Այժմ մասնագետները պարզում են տղամարդու վրա հարձակված շնաձկան տեսակը։

Կիսվել սոց․ ցանցերում