Ավստրալիայի Թասմանիա նահանգի հյուսիս-արևմուտքում ափ է նետվել157 կետ, ինչը վերջին 50 տարվա ընթացքում առաջին նման դեպքն է, հայտնում է տեղական ABC հեռուստաալիքը։
ABC-ի տվյալներով՝ շուրջ 90 կենդանիներ դեռ ողջ են։ Կետերը, հավանաբար ափին են գտնվում 24-48 ժամ, ասել է Tasmania Parks-ի և Wildlife-ի ներկայացուցիչ Բրենդոն Քլարկը: Կենդանիներին փրկելու գործողությունը բարդանում է լողափի հեռավորության պատճառով, դժվար է տեխնիկա մատակարարել այնտեղ։
Ըստ մասնագետների՝ շուրջ 90 կետերին էֆթանազիայի կենթարկեն, քանի որ դրանց փրկելու շանսեր չկան:
Կետերի ափի նետվելու պատճառները դեռևս անհայտ են։
