Շոումեն Արամ Մելիքյանն ու կինը սկսում են նոր փոդքասթ. թեմաները կլինեն տարբեր, բայց բոլորին կմիավորի ընտանիքը

Դերասան, շոումեն Արամ Մելիքյանն ինստագրամյան հետևորդներին տեղեկացրել է, որ շուտով ինքն ու կինը՝ Լիլիթը պատրաստվում են սկսել քննարկումների շարք:

«Փորձելու ենք այն, ինչ մեր կյանքում տեղի է ունեցել, այդ փորձով կիսվել բոլորի հետ: Մենք ստեղծել ենք հարթակ, որը վստահաբար տվել է շատերին բարձր տրամադրություն և շատ ժպիտներ: Հիմա այս ամենի հետ ուզում ենք լինել նաև օգտակար:
Թեմաները կլինեն տարբեր, բայց բոլորին կմիավորի ընտանիքը»,- նշել են նրանք:

Փոդքասթի շրջանակներում կլինեն տարբեր հյուրեր, ովքեր սիրում են ընտանիքն ու գնահատում ընտանիքի արժեքները:

Կիսվել սոց․ ցանցերում