Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ժամանել է Բաքու՝ մասնակցելու Ադրբեջանում կայանալիք COP29 կլիմայական համաժողովին։
Կոբախիձեին միջազգային օդանավակայանում դիմավորել է Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարար Ֆարիդ Գաիբովը։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ադրբեջանում մեկնարկում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը։
