Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն անդրադարձել է թաղապետարանի պաշտոնյաների ձերբшկալմանը

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանն անդրադարձել է թաղապետարանի պաշտոնյաների ձերբակալմանը:

«Իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։

Ըստ այդմ՝ կան ձերբակալվածներ։

Հետևելով տեղի ունեցող իրադարձությունների ընթացքին՝ հավաստիացնում եմ, որ դեմ եմ աշխատանքային լիազորությունների չարաշահմանը և կոռուպցիայի ցանկացած դրսևորմանը։

Հավաստիացնում եմ, որ հետևողական եմ լինելու նման արատավոր երևույթները բացահայտելու և այն արմատախիլ անելու համար։

Թեմայի հետ կապված այլ  տեղեկություններ ճշտելու համար խնդրում եմ դիմել իրավապահ մարմինների մեր գործընկերներին»- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահ մարմինները գործողություններ են իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել է, որ կա 4 ձերբակալված, նրանցից 3-ը պաշտոնատար անձինք են:

Կիսվել սոց․ ցանցերում