Հաշվետվություն՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2024 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ. ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացված վերահսկողական և/կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 170 դեպք: Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 51 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 64 հաշվարկ՝ 66.177.716 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 12 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 19 որոշում, նշանակվել 1.950.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 5 վարչական վարույթ: Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է 11 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 4 հաշվարկ՝ 33.000 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 11 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 7 որոշում, նշանակվել 580․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 3 վարչական վարույթ: Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է 38 դեպք։ Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 10 հաշվարկ՝ 17.040.033 ՀՀ դրամի չափով։ Հարուցվել է 33 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 22 որոշում, նշանակվել 1.550.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 28 վարչական վարույթ: Ընդերքի պահպանության ոլորտ Արձանագրվել է 3 դեպք։ Հարուցվել է 2 վարչական վարույթ։ Կարճվել է 1 վարչական վարույթ Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում Արձանագրվել է 18 դեպք։ Հարուցվել է 18 վարչական վարույթ։ Պետական փորձաքննություններ Արձանագրվել է 5 դեպք։ Հարուցվել է 5 վարչական վարույթ։ Չափագրում Իրականացվել է թվով 1 չափագրման աշխատանք։ Ստուգում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 43 հանձնարարագիր։ Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 17 հաշվարկ՝ 36.615.436 ՀՀ դրամի չափով։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 36 որոշում, նշանակվել 6.800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Գործունեության կասեցում 4 տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցում՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության – 4։ Տրվել է պարտադիր կատարման 10 հանձնարարական՝ վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ -7, հողերի օգտագործում և պահպանություն-1, ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն-1, վիճակագրական հաշվետվություններ-1։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 27 գործ (բռնագանձման ենթակա գումարի չափը՝ 21.255.161 ՀՀ դրամ)։ ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 48.621.900 ՀՀ դրամ:
Հաշվետվություն՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2024 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ
