Երևան ֊ Արմավիր միջպետական ճանապարհի Էջմիածին քաղաքի տարածքում՝ թունելի հատվածում ընթանում են երկկողմանի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը։
Շինարարական աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատվերով։
Ճանապարհի կառուցման հողային աշխատանքներն ավարտվել են, ընթանում է ասֆալտի ներքին շերտի տեղադրումը։ Վերին շերտի ասֆալտապատումը և ճանապարհի շահագործման հանձնելը նախատեսված է նոյեմբեր ամսվա ընթացքում։
Արմավիրի մարզպետը, նրա տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ տեղում հետևել են շինարարական աշխատանքների ընթացքին, քննարկել նախագծային լուծումները։



