Այսօր՝ նոյեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:15-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Դավիթ Ն.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գևորգ Չաուշ 21/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ապա դեպքի մասին ահազանգել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Մինչ պարեկները սահմանազատում էին տարածքը, «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է:
