Սոնա Ռուբենյանը նոր տեսահոլովակ է թողարկել։ «Իմ աղջիկ» երգը, որը երգչուհին նվիրել է իր դստերը՝ Մարիին, ներկայացնում է զգացմունքային ու պարզ տեսահոլովակ, որտեղ Սոնայի կողքին նկարահանվել է նաեւ փոքրիկ Մարին։ Երգչուհու գեղեցկուհի դուստրը յուրահատուկ ջերմություն է հաղորդում տեսահոլովակին, որում ժպտում է ու խաղում մայրիկի հետ։
Սոնան ու Մարին տեսահոլովակում սպիտակ հագուստվ են։ Նրանք խաղում ու զվարճանում են բնության գրկում։ Երգի երաժշտության հեղինակը հենց Սոնան է, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, տեսահոլովակի ռեժիսորը Ռոբերտ Քոլոյանն է։
Աղբյուր ՝ https://style.news.am/arm/news/104864/sona-rubenyani-dustry-ergchuhu-nor-im-axjik-tesaholovakum.html
