Երևանում տղամարդը գпղացել է ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ մետաղյա խողովակնե

Նոյեմբերի 13-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել են տեղեկություններ, որ Երևանի Ջրաշեն թաղամասի բնակիչ 30-ամյա տղամարդը նոյեմբերի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում գողացել է Երևան ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ 800 մետր մետաղյա խողովակներ, որոնք նոյեմբերի 9-ին վերամբարձ կռունկով տեղափոխել են բեռնատարի կցորդի վրա և հեռացել:

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան քաղաքի քրեական ոստիկանները Էրեբունու քննչական բաժնի ծառայողների հետ համատեղ Արարատի մարզի Այնթապ գյուղի Երևանյան խճուղու հարակից կիսակառույց շինության տարածքում գողոնը հայտնաբերել են ամբողջությամբ:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Էրեբունու քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Կիսվել սոց․ ցանցերում