Այսօր՝ նոյեմբերի 15-ին, հերթական ավոտմեքենաների թալանման դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հարավարևմտյան Բ2 թաղամասի 138 շենքի բնակիչներից 4 հգոի աշխատանքի գնալիս նկատել են, որ իրենց ավտոմեքենաների հայելիների ապակիները գողացել են, հաղորդում է Shamshyan.com-ը:
Թալանված ավտոմեքենաներն են «Mustang», «Mercedes CLA 450», «Toyota Camry» և «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները:
Այս պահին համայնքային ոստիկանները պարզում են տուժածների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված բնակիչներից մի քանիսը, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. ««Էս բակում սա 4-րդ, 5-րդ դեպքն է, երբ ավտեմեքենա են թալանում, ու ոչ մի դեպք մինչև այժմ չի բացահայտվել»:
Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
