Ամերիկյան «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին Պարագվայի դեմ Մունդիալ-2026-ի որակավորման մրցաշարի հերթական տուրի խաղում վիրավորել է մրցավարին:
«Դու կեղտոտ ես աշխատում և ինձ դուր չես գալիս»,- ասել է Մեսսին: Այս մասին հաղորդում է RMC Sport-ը:
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոն արգենտինացիները հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվել էին Պարագվայի ընտրանուն : Հյուրերի կազմում միակ գոլը խփել էր Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը:
