Լիսաբոնի «Բենֆիկայի» հարձակվող Անխել Դի Մարիան ընտրություն է կատարել ֆուտբոլային գերաստղեր Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև։
«Ինձ համար Մեսսին և Ռոնալդուն պատմության երկու լավագույն ֆուտբոլիստներն են։ Բայց ակնհայտ է, որ Մեսսիին չի կարելի համեմատել ոչ մի այլ խաղացողի հետ»,- Դի Մարիայի խոսքերն է մեջբերում A Bola-ն։
Transfermarkt պորտալը գնահատում է Ռոնալդուի արժեքը 15 միլիոն եվրո: Արգենտինացու տրանսֆերային արժեքը ներկայումս կազմում է 30 միլիոն եվրո:
