Շենքի մոտակայքում ձին ընկել է դիտահորը. օգնության են հասել փրկարարները (լուսանկարներ)

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 07:27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի թիվ 2/2 շենքի մոտակայքում ձին ընկել է դիտահորը և չի կարողանում դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

465314866_423389734149259_499622956713111993_n.png (1.37 MB)

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

465883540_591868863500542_7686612530189301720_n.png (1.44 MB)

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դիտահորից (մոտ 2 մետր) դուրս են բերել կենդանուն։

61b8387f-9008-4a8a-86d8-bf8d74788015.jpg (147 KB)

Կիսվել սոց․ ցանցերում