Վրաստանի ԿԸՀ նախագահի դեմքին սև հեղուկ են լցրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որտեղ ամփոփվել են հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները, վիճաբանությամբ է սկսվել։

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցության անդամ Դավիթ Կիրթաձեն սև հեղուկ է լցրել ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիի վրա, ինչից հետո նիստը դադարեցվել է։

Կիրթաձեին դահլիճից դուրս են բերել անվտանգության աշխատակիցները։ ԿԸՀ ուղիղ հեռարձակումն ընդհատվել է։

ԿԸՀ նիստին զուգընթաց, բողոքի ակցիա է տեղի ունեցել դրսում։ Հավաքվածները պահանջել են չամփոփել հոկտեմբերի 26-ի ընտրությունները, քանի որ դրանք համարում են կեղծված։

Այնուամենայնիվ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը: Ըստ փաստաթղթի՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման օգտին, հաղթել է ձայների 53,93 տոկոսով և ստացել խորհրդարանական մեծամասնություն՝ 89 մանդատով։

Բացի այդ, չորս ընդդիմադիր կուսակցություն մտել է խորհրդարան՝ «Փոփոխությունների կոալիցիա», «Միասնություն-ազգային շարժում», «Ուժեղ Վրաստան» և «Վրաստանի համար»:

Կիսվել սոց․ ցանցերում