Նորքի այգիների վերականգնման մեկնարկը տրված է, Երևանը պետք է լինի մաքուր, կանաչ ու կենսունակ քաղաք. Ավինյան

Նորքի երբեմնի այգիների վերականգնման մեկնարկը տրված է: 7 հա տարածքի վրա շուրջ 2500 ծառ է տնկվել: Ծառատունկին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

տտտտտ.jpeg (295 KB)

Ինչպես հայտնել են Երևանի քաղաքապետարանից, անտառային գոտին խնամելու համար տարածքն ամբողջությամբ ապահովվել է ոռոգման համակարգով:

տտտ.jpeg (686 KB)

«Երևանը պետք է լինի մաքուր, կանաչ ու կենսունակ քաղաք՝ հարմարավետ և ապահով միջավայր բոլորիս համար: «Կանաչ Երևան» գաղափարի շրջանակում Նորքի այգիներում մեկնարկեցինք ծառատունկը, որն ուղղված է մեր քաղաքի կանաչ տարածքների վերականգնմանը և ընդլայնմանը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

տտ.jpeg (545 KB)

Կիսվել սոց․ ցանցերում