Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն ազգությամբ հայ Ադելիա Պետրոսյանը Մոսկվայում անցկացվող Ռուսաստանի Գրան պրիի չորրորդ փուլում կարճ ծրագրից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
sport.ru-ի հաղորդմամբ, նրա ելույթը գնահատվել է 86,37 միավոր։ Դարիա Սադկովան 71,59 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Քսենյա Գուշչինան, ով հավաքել է 71,02 միավոր։