Պետրոսյան. Վալիևայի ռեկորդի համար պայքարելու նպատակ չունեմ

«Այսօր ես գոհ եմ ամեն ինչից։ Ներքին վիճակն իմ սրտով է։ Մարզումների ժամանակ շատ եմ աշխատել, փորձում եմ, և ամեն ինչ լավ է ստացվում։ Հուսով եմ՝ վաղն էլ ամեն ինչ կստացվի»,- Մոսկվայում անցկացվող Ռուսաստանի Գրան պրիի չորրորդ փուլում կարճ ծրագրում հաղթանակից հետո ասել է Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն ազգությամբ հայ  Ադելիա Պետրոսյանը։

«Մի քիչ պակասեց համաշխարհային ռեկորդի՞ց։ Կամիլա Վալիևայի ռեկորդի համար պայքարելու նպատակ չունեմ»,- գեղասահորդի խոսքերն է փոխանցում Sport24-ը։

Աղբյուր` Panorama.am
Կիսվել սոց․ ցանցերում