Երևանի Աջափնյակ վարչական շրջանի նոր ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Շնորհավորում եմ Ձեզ, պարոն Սարգսյան։  Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Կամսար Բաբինյանին, որը վերջին 2․5 տարվա ընթացքում եղել է վարչական շրջանի ղեկավարը, ում հետ իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր։ Ուզում եմ տեղեկացնել, որ պարոն Բաբինյանը նշանակվել է Հայաստանի ամենախոշոր պոլիկլինիկայի տնօրեն»,- ասել է Ավինյանը։

Կիսվել սոց․ ցանցերում