Մпսկվայից Թբիլիսի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել

Նոյեմբերի 18-ի առավոտյան Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից Թբիլիսի թռչելուց հետո Superjet-100 մարդատար ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել։ Այս մասին են վկայում Flightradar ծառայության տվյալները։

Ինքնաթիռի անձնակազմն անհայտ պատճառներով աղետի ազդանշան է տվել թռիչքի սկզբում: Միաժամանակ այն շարունակել է թռիչքը։ Ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր նշանակման վայրում ժամը 9:48-ին։

Աղբյուր` Panorama.am
Կիսվել սոց․ ցանցերում