«Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն YouTube-ի իր ալիքում հաղորդման նոր հյուրի մասին է հայտարարել։
39-ամյա հարձակվողը տեսահոսթինգում երկու րոպեանոց տեսանյութ է հրապարակել, որում երկխոսություն է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին թիմակից Ռիո Ֆերդինանդի հետ։ Երբ անգլիացին հարցրել է, թե ով է լինելու իր ալիքի նոր հյուրը, Ռոնալդուն պատասխանել է, որ նա շատ հայտնի մարդ է։
«Մենք կպայթեցնենք համացանցը»,- ավելացրել է պորտուգալացին։
Համացանցում լուրեր են տարածվում, որ YouTube-ի ամենահայտնի բլոգերը՝ MrBeast-ը հյուր է լինելու Ռոնալդուի ալիքին։ Ներկայում նրա ալիքն ունի 331 միլիոն բաժանորդ։ Ավելի վաղ Ռոնալդուն ասել էր, որ առաջիկա երկու տարում կփորձի առաջ անցնել MrBeast-ից YouTube-ի բաժանորդների քանակով։
Օգոստոսի 21-ին Ռոնալդուն բացել էիր YouTube ալիքը՝ UR·Cristiano-ն, որը դարձել է վիդեոհոսթինգի պատմության մեջ ամենաարագ զարգացող ալիքը։ Պորտուգալացին իր առաջին միլիոն բաժանորդներին ձեռք է բերել մեկուկես ժամում, իսկ առաջին 24 ժամում նրա ալիքին բաժանորդագրվել է մոտ 20 միլիոն մարդ։
Ներկայում Ռոնալդուի յութուբյան ալիքին բաժանորդագրված է 67 միլիոն մարդ։ Նրա ալիքը լսարանով 39-րդ տեղում է:
