Նոյեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 43-ամյա Ալի Աքբար Ազիզը իր վարած «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարով, դեռևս անհայտ հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159 կմ հատվածում կողաշրջվել է։
Shamshyan.com—ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել 28․5 տոննա պանելային արևային համակարգով։
