Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծրագրում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և Իլոն Մասկին հրավիրել Փարիզ այցելել 2025 թվականի փետրվարի սկզբին։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է CNN-ի թղթակից Քայլա Տաուշին։
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստվում է փետրվարի սկզբին նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և Իլոն Մասկին հրավիրել Փարիզ՝ արհեստական ինտելեկտի գագաթնաժողովին», -գրել է նա X-ի իր էջում։
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթել է հանրապետական Թրամփը։ Նա հաղթել է դեմոկրատ ներկայացուցիչ Քամալա Հարիսին, ով երկրի փոխնախագահն է։
