Շատ հանդիսավոր-հոգևոր էր սպասումը. ինչպես են Աննա Հակոբյանը և Արփին սպասում Հռոմի Պապի հետ հանդիպմանը

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում Հռոմից լուսանկար է հրապարակել դստեր՝ Արփիի հետ և գրել.

«Արփիի հետ սպասում ենք Հռոմի Պապի հետ հանդիպելու պահին։ Շատ հանդիսավոր-հոգեւոր էր սպասումը։ Էլ ավելի հոգեւոր էին հանդիպման վայրկյանները»:

Հիշեցնենք՝ վերջիններս մեկնել են նոյեմբերի 18-ին. ՀՀ վարչապետի այցը մեկօրյա է, նա հանդիպել է Հռոմի Պապի հետ, իսկ Աննա Հակոբյանը դեռ հանդիպումներ կունենա:

 

Կիսվել սոց․ ցանցերում