Արտաշատի տարածաշրջանում մառախուղ է

Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արտաշատի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝  50-60 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Աղբյուր` Panorama.am
Կիսվել սոց․ ցանցերում