Իմ կյանքի մեծագույն սեր. Մաշ Իսրայելյանի հրապարակումը`դստեր ծննդյան առթիվ

Այսօր երգչուհի Մաշ Իսրայելյանի դստեր`Աննայի ծննդյան տարեդարձն է: Այս առիթով երիտասարդ մայրիկը դստեր մասնակցությամբ լուսանկար է հրապարակել ու շնորհավորանք գրել.

«Շնորհակալ եմ Աստծուս, որ ունեմ քեզ,իմ կյանքի մեծագույն սեր:Իմ Աննաս…  Ծնունդդ շնորհավոր լույսս»:

Նշենք, որ փոքրիկը դարձավ 2 տարեկան:

Հավելենք, որ ընտանիքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո երգչուհու կողմից սա ծննդյան թեմայով առաջին հրապարակումն է: Մաշը օրեր շարունակ լուռ էր, դե իսկ միայն օրեր առաջ խոսեց ցավի, գտած ուժի ու ապրելու լուսավոր կետի`դստեր մասին:

 

Կիսվել սոց․ ցանցերում