Բիթքոինի գինը կրկին հասել է պատմական առավելագույնի

Ըստ Binance հարթակի տվյալների՝ բիթքոինի գինը հասել է պատմական առավելագույնի՝ գերազանցելով 99,000 դոլարը։

ՀՀ ժամանակով ժամը 08:30-ի դրությամբ կրիպտոարժույթն աճել է 4,42%-ով՝ հասնելով 99 հազար 136 դոլարի:

Նախկինում փորձագետները հայտնում էին, որ բիթքոյնը կարող է հեշտությամբ հասնել 100,000 դոլարի նշագծին առաջիկա օրերին և շարունակել հետագա աճը՝ աճի ընթացիկ փուլում մինչև 300,000 դոլար նշումով: Միևնույն ժամանակ, չեն բացառվում տեխնիկական ուղղումները, որոնք լուրջ բացասական գործոնների բացակայության դեպքում կմարվեն։

Փորձագետների կարծիքով՝ կրիպտոարժույթի թանկացումը պայմանավորված է մի քանի գործոններով. Դոնալդ Թրամփի խոստումները կարևոր դեր են խաղում, այդ թվում՝ Միացյալ Նահանգները կրիպտոարժույթի համաշխարհային կենտրոնի վերածելու հավակնոտ ծրագրերը և SEC-ի ընթացիկ կարգավորող քաղաքականության էական վերանայումը: Նա նաև խոստացել է պաշարներ ստեղծել բիթքոինից։

Կրիպտոարժույթի նկատմամբ ներդրողների մեծ ուշադրությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ աշխարհաքաղաքական ճգնաժամերի ժամանակ Bitcoin-ը և stablecoin-ները հաճախ համարվում են որպես պոտենցիալ «պաշտպանական» ակտիվ: Ներդրողները հաճախ ուղիներ են փնտրում ավանդական շուկաներում դիվերսիֆիկացնելու և իրենց անկայունությունից պաշտպանելու համար:

Բիթքոինը բլոկչեյն տեխնոլոգիայի վրա հիմնված համանուն կրիպտոարժույթի ապակենտրոնացված համակարգ է, որը կարող է «արդյունահանվել» (թողարկվել) համակարգի մասնակից ցանկացած օգտատիրոջ կողմից։ Դա անելու համար պետք է ստեղծել նոր համակարգի բլոկներ:

Հայեցակարգը հրապարակվել է 2008 թվականի նոյեմբերին նրա հեղինակի (հնարավոր է, հեղինակների խմբի) կողմից՝ Սատոշի Նակամոտո կեղծանունով։ Bitcoin-ի ժողովրդականությունը գագաթնակետին է հասել միայն վերջին տարիներին:

Կիսվել սոց․ ցանցերում