Գիտնականներն ստեղծել են սպեղանի, որը վերահսկում է զարկերակային ճնշումը նոն-ստոպ ռեժիմով

Դրոշմանիշի չափ ունեցող նոր սպեղանին, որը կարող է անընդհատ վերահսկել զարկերակային ճնշումը, շուտով կարող է օգնել մարդկանց հաղթահարել հիպերտոնիան։ Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարանի հետազոտողները, որոնք ստեղծել են կրիչ ուլտրաձայնային սպեղանին, Nature Biomedical Engineering ամսագրի էջերում պատմել են, որ այն լավ է դրսեւորվել ավելի քան 100 պացինտների թեստերում։

Փափուկ ճկուն սպեղանին կպչում է մաշկին եւ նախաբազկին։ Դրա ներսում գտնվող բազմաթիվ փոքրիկ սարքերը ուղարկում եւ ընդունում են ուլտրաձայնային ալիքներ, որոնք հետեւում են արյունատար անոթների տրամագծի փոփոխություններին։ Այնուհետեւ այդ փոփոխությունները վերածում են զարկերակային ճնշման մեծությունների։

Բնական զարկերակային ճնշումը պահելը՝ 120/80, օգնում է կանխել շատ հիվանդություններ՝ սրտի հիվանդություններից եւ ինսուլտից մինչեւ երիկամների, տկարամտության եւ տեսողության կորստի խնդիրներ, ուստի շատ պացիենտներ, որոնք արյան բարձր ճնշում ունեն, օգտագործում են չափիչ մանժետ ճնշման մակարդակին հետեւելու համար։

«Զարկերակային ճնշման ավանդական չափումները մանժետների օգնությամբ, որոնք սահմանափակվում են զարկերակային ճնշման մեկանգամյա մեծությամբ, կարող են հաշվի չառնել կրիտիկական օրինաչափությունները»,- ասել է հետազոտության համահեղինակ Աայ Չժոուն, որը վերջերս դոկտորի աստիճան է ստացել Կալիֆոռնիական համալսարանում։

«Մեր սպեղանին ապահովում է տվյալների անընդհատ հոսք զարկերակային ճնշման տատանումների ձեւի մասին, ինչը թույլ է տալիս հայտնաբերել զարկերակային ճնշման տատանումների մանրամասն միտումները»,- ավելացրել է գիտնականը։

Կիսվել սոց․ ցանցերում