Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է իսպանացի կիսապաշտպան, «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոդրիի կարեւորության մասին։ Վնասվածքի պատճառով Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի խաղացողը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը չի օգնի «Մանչեսթեր Սիթիին»։
«Զգում ենք Ռոդրիի պակասը, աշխարհի լավագույն ֆուտբոլիստի բացակայությունը։ Պատկերացրեք այն ժամանակահատվածը «Բարսելոնայում», երբ Մեսին էր լավագույն ֆուտբոլիստը, բայց մենք այն մրցաշրջանում խաղում էինք առանց Մեսիի»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է x.com/fabrizioromano-ն։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» նոյեմբերի 23-ին կընդունի Լոնդոնի «Տոտենհեմին»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին։
