Հաղորդում դպրոցում աշակերտներին բпւլինգի ենթարկելու և տնօրենի կողմից սեռшկան բնույթի հшյհոյանքներ հնչեցնելու մասին. «Ժողովրդի ձայնը լսելի է»

Lragrogh.com լրատվականի նշանաբանն է` «Ժողովրդի ձայնը լսելի է» և մեր «Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության» վերտառությամբ հոդվածի մեկնաբանություններ բաժնում քաղաքացին մեզ կոչ էր արել բարձրաձայնել թիվ 101 դպրոցի տնօրենի կողմից ոչ պատշաճ պահվածքի մասին, ի պատասխան գրառման մենք հետևողականորեն կստուգենք քաղաքացու կողմից բարձրացրած խնդրի իսկությունը և համապատասխան մարմինների ուշադրությունը կուղղենք տվյալ դպրոցի տնօրենի կողմը և եթե հաստատվի այն ամենը, ինչ գրված է մեկնաբանությունում, ապա նախ կբարձրացնենք տնօրենին աշխատանքից ազատելու հարցը և հետո, նաև քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը, եթե դրանք պարունակում են քրեական հանցագործության տարրեր։

Կիսվել սոց․ ցանցերում