ՀՀ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԲПՒԼԻՆԳԻ ԴԵՊՔԵՐ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ

Հայաստանի դպրոցներում բուլինգի երևույթը շարունակում է մնալ մտահոգիչ խնդիր։ Այս մասին փետրվարի 2-ին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը։

Տեսչական մարմնի ղեկավարը ընդգծեց, որ բուլինգի դեպքերը գրեթե բոլոր երկրներում առկա են և փոխակերպվում են կրթական համակարգի զարգացմամբ։ Ներկայումս մի շարք երկրներում նկատվում է նաև կիբերբուլինգի՝ առցանց հալածանքի տարածում։

Ըստ նրա, քանի որ բուլինգի դեմ պայքարը դուրս է Կրթության տեսչական մարմնի իրավասության շրջանակից, արձանագրված դեպքերի վերաբերյալ տվյալները փոխանցվում են համապատասխան իրավասու մարմիններին՝ հետագա միջոցառումներ ձեռնարկելու համար։

 

Կիսվել սոց․ ցանցերում