Նաիրի համայնքին պատճառվել է հսկայական վնաս

Հարգելի Նաիրի համայնքի բնակիչներ,
Հայտնում ենք ձեզ, որ 2024 թվականի նոյեմբերի 21-ին Նաիրի համայնքի ավագանու հերթական նիստի ժամանակ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ և Նաիրի համայնքի ավագանու «Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան» խմբակցության քվեարկության արդյունքում համայնքային սեփականություն հանդիսացող Նաիրի համայնք, Զովունի վարչական շրջանում գտնվող, 07-029-0168-0022 կադաստրային ծածկագրի 1.1966 հա մակերեսով հողատարածքը՝ 293167 (երկու հարյուր իննսուներեք հազար հարյուր վաթսունյոթ) դրամ հողի կադաստրային արժեքով ուղղակի վաճառքով օտարվել է Նորայր Ռաֆիկի Մուշեղյանին։
Հողամասի ներկա շուկայական արժեքը մոտ 300000$ է։
Այս որոշմամբ Նաիրի համայնքին պատճառվել է հսկայական վնաս։
Որոշումը չի բխում համայնքի և համայնքի բնակիչների շահերից։
Նաիրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հետամուտ է լինելու որոշման բեկանմանը և ի օգուտ համայնքի ճիշտ որոշումների կայացմանը։

Կիսվել սոց․ ցանցերում