Նիկոլ Փաշինյանը դստեր հետ ներկա է գտնվել Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Մարիամի հետ, ներկա է գտնվել Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին։ Այս մասին տեղեկացնում է վարչապետը Instagram-ի իր միկրոբլոգում:

«Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-5000 դրամ վճարել համերգին ներկա գտնվելու համար, եթե իմանային դրա մասին։

Խնդրում եմ անկեղծ լինել, որովհետև հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով»,- տեսանյութին կից՝ գրել է վարչապետը:

 

https://www.instagram.com/nikolpashinyan_official/?utm_source=ig_embed&ig_rid=8a9907a9-2725-420f-92a5-e2cac76e4ad0

Կիսվել սոց․ ցանցերում